Աֆղանստանում ռումբի պայթյունից 6 մարդ է զոհվել, որից 5-ը ՆԱՏՕ-ի անձնակազմից են
Աֆղանստանի հարավային Զաբուլ նահանգում ռումբի պայթելու հետևանքով 5 ամերիկացի և աֆղանստանցի բժիշկ է զոհվել, հայտնում է BBC-ն։
Զոհված ամերիկացիներից երեքը զինվորներ էին, իսկ երկուսը՝ ՆԱՏՕ-ի ղեկավարած ուժերում ծառայող ԱՄՆ քաղաքացիներ։
ՆԱՏՕ-ի ղեկավարած Միջազգային անվտանգության աջակցության ուժերը հայտնում են, որ նրանց մահը վրա է հասել, երբ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է պայթուցիկներով լի իր մեքենան։
ԱՄՆ մեկ այլ քաղաքացի սպանվել է Աֆղանստանի արևելքում ապստամբների հարձակման ժամանակ։
Այսօր Աֆղանստանում տեղակայված են ՆԱՏՕ–ի 100.000 զինվորականներ, որոնք այդ երկրից պետք է դուրս բերվեն մինչը 2014-ի վերջ։










