Ռուսաստանում ծննդատան բժիշկուհին փորձել է վաճառել նորածնին
Ռուսաստանում ծննդատան բժիշկուհին փորձել է վաճառել նորածնին
Հյուսիսային Օսիայի ծննդատան գլխավոր բժշկուհին ձերբակալվել է նորածնին վաճառելու փորձ կատարելու մեղադրանքով, տեղեկացնում է Russian.rt-ն։
Կինը համոզել է անչափահաս մորը հրաժարվել երեխայից, այնուհետև ակտիվորեն փորձել է գնորդ գտնել երեխայի համար։
Ըստ կայքի՝ նա մտադիր է եղել երեխային վաճառել կես միլիոն ռուբլիով։
«Այսօր երեխային պայմանական գնորդին փոխանցելու ժամանակ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են հանրապետական կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկուհուն, ով պատրաստվում էր 500 հազար ռուբլու դիմաց վաճառել երեխային», - տեղեկացրել է Հյուսիսային Կովկասում ՌԴ Ներքին գործերի նախարարության վարչության մամլո ծառայությունը։










