Հռոմի Պապը 50 հազար ԱՄՆ դոլար է նվիրաբերում ջրհեղեղից տուժած արգենտինացիներին

00:36 • 06.04.13

Արգենտինայում Վատիկանի դեսպանը հայտնել է, որ Պապը ցանկացել է արտահայտել իր հոգևոր աջակցությունը ինչպես նրանց, ովքեր տառապում են, այնպես էլ նրանց, ովքեր շտապում են նրանց օգնության, Риа Новости-ի հաղորդմամբ այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Վատիկանի ռադիոն:

 

Միջոցները կտրամադրվեն կարիքավորներին Պապական խորհրդի միջոցով (Cor Unum), որը 1991-ից զբաղվում է Հռոմի Պապի անունից տրամադրած միջոցների բաշխմամբ:

 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երկու օր առաջ Արգենտինայում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով ավելի քան 57 մարդ էր զոհվել և 13 հզ մարդ անօթևան էր մնացել: Ի հիշատակ զոհվածների՝ երկրում համընդհանուր սուգ է հայտարարված: