Երևանում դրամապանակի գողը հայտնաբերվել և ձերբակալվել է մեկ տարի անց

12:36 • 06.04.13

Ոստիկանության Մալաթիայի բաժնում 2012 թ. ապրիլի 23-ին հաղորդում էր ստացվել անհայտ անձի կողմից Լ. Բ.-ի դրամապանակը գողանալու մասին:


Ըստ Ոստիկանության կայքի՝ ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ հանցագործությունը կատարել է 1956 թ. ծնված Գրիշա Մ.-ն:


Գրիշա Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: