Եգիպտոսի բարձրագույն դատական խորհուրդը գլխավոր դատախազին կոչ է արել հրաժարական տալ
20:05 • 07.04.13
Եգիպտոսի բարձրագույն դատական խորհուրդը կիրակի օրը երկրի գլխավոր դատախազ Թալաթ Աբդուլլահին կոչ է արել հրաժարական տալ, հաղորդում է Интерфакс-ը՝ վկայակոչելով արաբական «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին:
Ավելի վաղ նրա հրաժարականն էին պահանջում նաև ազատական ընդդիմության ներկայացուցիչները և գլխավոր դատախազության աշխատակիցները:
Placeholder










