Կիսամերկ մոսկվացին առևանգել է շտապօգնության մեքենան
Մոսկվայում տղամարդն առևանգել է շտապօգնության մեքենան, երբ շտապ օգնության բժիշկները ժամանել են իր իսկ կանչով:
Հանցագործը, սպասելով բժիշկների ժամանմանը, դուրս է նետվել իր բնակարանից միայն ներքնազգեստով և գրավել է մեքենան:
Ոստիկանության աշխատակիցները սկսել են հետապնդել նրան: Շուտով տղամարդը, կանգնեցնելով մեքենան, դուրս է ցատկել մեքենայից և վազել դեպի կոշկեղենի խանութ, որտեղ էլ նրան ձերբակալել են:
Հարազատների խոսքերով, առևանգողը մի քանի օր շարունակ ալկոհոլային խմիչքներ է օգտագործել: Նա մեքենան առևանգել էր դանակի միջոցով սպառնալով վարորդին, մանրամասները հաղորդում է «Московский комсомолец»-ը:
Նրան տեղափոխել են ոստիկանություն, իսկ դեպքի հանգամանքները պարզվում են:










