Air France-ը տուգանվել է 10 հազար եվրոյով ուղևորին՝ հրեա չլինելու պատճառով ինքնաթիռից իջեցնելու համար

15:28 • 07.04.13

Հանրահայտ Air France ավիաընկերությունը ստիպված է եղել իր ուղևորներից մեկին 10 հազար եվրո չափով փոխհատուցում վճարել այն պատճառով, որ թույլ չի տվել կնոջը մեկնել Թել Ավիվ՝ պատճառաբանելով նրա ոչ հրեական ծագումը։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, Հորիա Անկուրին Air France-ն անցած տարվա ապրիլին թույլ չի տվել իր ինքնաթիռով Իսրայել թռչել՝ մասնակցելու պաղեստինամետ միջոցոռման։ 30-ամյա կինը մտադրություն է ունեցել մասնակցել «Բարի գալուստ Պաղեստին» արշավին, որի շրջանականերում աշխարհի տարբեր անկյուններից հարյուրավոր աջակիցներ Իսրայելի տարածքով պետք է գնային դեպի Պաղեստին։

 

Ֆրանսիական Նիս քաղաքի օդանավակայանում ինքնաթիռ նստելուց հետո Անկուրին է մոտեցել Air France-ի ներկայացուցիրներից մեկն ու հարցրել, թե արդյոք կինը հրեական անձնագիր կամ ծագում ունի։ Բացասական պատասխան ստանալուց հետո կնոջն իջեցրել են ինքնաթիռից։

 

Պարբերականը նկատում է, որ Եվրոպայի խոշորագույն ավիաընկերությունները , Իսրայելի ճնշման պատճառով, մոտ 300 չվերթ են հետաձգել «Ողջույն, Պաղեստին» միջոցառման նախօրեին։