Anonymous-ը հարձակումներ է սկսել Իսրայելի կառավարական կայքերի դեմ
Իսրայելի կառավարական կազմակերպությունների կայքերը ցանցահենների կողմից կիբեռհարձակման են ենթարկվում. տեղեկանցում է rbc.ru կայքը՝ Associated Press-ի հղումով։
Twitter-ում Anonymous-ը հայտարարել է Իսրայելի դեմ գործողություն իրականացնելու մասին։ Ինչպես հայտնի է դարձել, հարձակման են ենթարկվել Իսրայելի կրթության և պաշտպանության նախարարությունների կայքերը, ինչպես նաև մի շարք իսրայելյան բանկերի կայքեր, սակայն դրանցից որևէ մեկը չի դադարեցրել աշխատանքը, և բոլոր հարձակումները հաջողությամբ հետ են մղվել։
Anonymous-ի ներկայացուցիչների խոսքերով՝ Իսրայելի կառավարական կայքերի վրա իրականացվող հարձակումները պատասխանն են 2013թ.-ի ապրիլի 3-ին Գազայի հատվածում իրականացված օդային հարձակման։










