Կուրծք՝ պետական բյուջեի հաշվին. բրիտանացիները գնում են պլաստիկ վիրաբույժի մոտ՝ պետական ծրագրով

16:14 • 07.04.13

Մեծ Բրիտանիայի առողջապահական համակարգում մեծ սկանդալ է պայթել. մինչ երկրի կառավարությունը քաղաքացիներին կոչ է անում դիմանալ տնտեսական ճգնաժամի ծանր պայմաններին, բյուջեի միջոցներն ուղղվում են մասնավոր անձանց՝ պլաստիկ վիաբույժների ծառայությունների դիմաց վճարումներն անելու համար։

 

Ինչպես նշում է Russia Today-ը, ասվածի վառ օրինակ է 22-ամյա միայնակ մայր Ջոզի Քանինգեմը, ով կրծքի մեծացման վիրահատություն է իրականացրել՝ անգամ 1 ֆունտ չծախսելով:

 

Վիրահատության ողջ գումարը՝ 8 հազար ֆունտ ստերլինգ, իր վրա է վերցրել Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային համակարգը: Երիտասարդ աղջիկը կարողացել է համոզել վարչությանը, որը փոքր կրծքի պատճառով իր մոտ էմոցիոնալ խանգարումներ են ի հայտ եկել։

 

Այս դեպքը «ջրի երես դուրս գալուց հետո» երկրում մեծ աղմուկ է բարձրացրել։ Քննադատության է ենթարկվել ոչ միայն երիտասրադ բրիտանուհին, այլ նաև չինովնիկները, ովքեր թույլ են տվել բյուջետային միջոցների նման անհեթեթ ծախսում։ Քննադատներն անչափ անադար են համարում այն, որ մահացու հիվանդ երեխաների ծնողները չեն կարողանում հույս դնել պետության վրա, իսկ մարդիկ, ովքեր ցանկանում են բարելավել իրենց արտաքինը՝ ամբողջությամբ ծախսերը գցում են հարկատուների «ուսերին»։