Չեռնոգորիայի պատմության մեջ երկրորդ անգամ նախագահական ընտրություններ են տեղի ունենում
Չեռնոգորիան, որտեղ այսօր պատմության մեջ երկրորդ նախագահական ընտրություններ են տեղի ունենում, բացվել են ընտրատեղամասերը. տեղեկացնում է gazeta.ru-ն։
Հանրապետության նախագահի պաշտոնին հավակնում են գործող նախագահ Ֆիլիպ Ֆույանովիչը և նախկին դիվանագետ Միոդրագ Լեկիչը։
Վույանովիչը, ով բնակչության ճանաչումն է վայելում,առաջարկում է ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել և ինտեգրվել Եվրոպական Միությանն ու ՆԱՏՕ-ին։
Լեկիչն իր հերթին մտադիր է ապահովել իշխանության արդյունավետ բաժանում և իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ կառավարության կազմը փոխելու համար։ Նա նույնպես հանդես է գալիս Չեռնոգորիայի՝ ԵՄ-ին անդամակցության օգտին, սակայն ավելի ձեռնտու պայմաններով։










