Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է 8 թմրավաճառների՝ բռնագրավելով մոտ 8 մլն ֆունտ ստերլինգ արժողությամբ կոկաին
Բրիտանական ոստիկանությունը 8 մարդ է ձերբակալել այն բանից հետո, երբ երեկ Էսսեքս կոմսության տարածքում խոշոր քանակի թմրանյութ է բռնագրավվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Շաբաթ օրը Չելմսֆորդ քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է բեռնասայլով 80 կգ կոկաին տեղափոխողներին:
Ոստիկանների խոսքով այդ քանակության թմրանյութի մոտավոր արժեքը «սև շուկայում» կազմում է 12 մլն ֆունտ ստերլինգ:










