Հալեպի ռմբակոծության արդյունքում 15 մարդ է զոհվել, որից 9–ը՝ երեխա
Սիրիական Հալեպ քաղաքի վրա իրականացված ռմբակոծության արդյունքում զոհվել է առնվազն 15 մարդ, որից 9-ը երեխաներ են, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով France Presse գործակալությանը, ով այս տեղեկությունները ստացել է Մեծ Բրիտանիայում տեղակայված Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունից:
Կազմակերպությունը նշում է, որ կառավարական ռազմաօդային ուժերը ռմբակոծել են քաղաքի արևմտյան կողմում գտնվող Շեյխ Մաքսուդ շրջանը։ Զոհվածներից 3–ը կանայք են։
Սիրիայի իշխանությունների և զինված ընդդիմության միջև բախումները շարունակվում են 2011 թվականի մարտից: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ այս հակամարտության ընթացքում երկրում զոհվել է մոտ 70.000 մարդ:










