Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ավիահարվածի հետևանքով 10 երեխա է զոհվել
Աֆղանստանի արևելյան Կունար նահանգում ՆԱՏՕ-ի հասցրած ավիահարվածի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, որից 10-ը փոքր երեխաներ են, հայտնում է Russia Today-ը։
Միջադեպի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել ևս 6 կին։ Ականատեսները պատմել են, որ ՆԱՏՕ-ի հարվածի արդյունքում մի շարք շենքերի կտուրներ փլուզվել են, ինչով էլ պայմանավորված է զոհերի մեծ թիվը։
Այս կապակցությամբ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ զոհերի մասին տեղեկություններ չունեն։ Այժմ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։










