ԱՄՆ-ում թոշակառուն վրաերթի է ենթարկել պատահական անցորդների

23:42 • 07.04.13

Նյու Յորքի Հարավային Բրոնկս թաղամասում 85-ամյա թոշակառուն իր մեքենայով վրաերթի է ենթարկել մի խումբ անցորդների, որի արդյունքում տուժել է 5 մարդ, գրում է Вести.ru-ն:


Բոլոր տուժածները ստացել են ծանր վնասվածքներ և հոսպիտալացվել են: Ըստ նախնական տվյալների, վարորդը կորցրել էր մեքենայի ղեկավարումը:


1 շաբաթ առաջ նույնպես նմանատիպ դեպք էր գրանցվել Նյու Յորքում, որի արդյունքում տուժել էր 12 մարդ, որոնցից 1-ը մահացել էր հիվանդանոցում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: