Նիգերի դելտայում 12 ոստիկան է անհետացել
Նիգերիայի իշխանությունները հայտարարել են, որ Նիգեր գետի դելտայում զինյալները հարձակում են գործել ոստիկանների նավակի վրա, ինչի հետևանքով առնվազն 12 ոստիկան է անհետացել , հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տեղի ոստիկանապետը ենթադրում է, որ նրանք մահացել են:
Reuters գործակալությունը հաղորդում է, որ նավակում 50 ոստիկան է եղել, ովքեր հուղարկավորության մեկնելիս են եղել:
Հայտնի է, որ հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ նավակի շարժիչը կանգ է առել:
Հինգշաբթի օրը, «Նիգերի դելտայի անկախության շարժումը» սպառնացել է կրկնել հարձակումը այն բանից հետո, երբ Հարավային Աֆրիկայի Հանրապետության դատարանը շարժման ղեկավարներից մեկին դատապարտել է 24 տարվա ազատազրկման:










