Նիգերիայում ահաբեկչության հետևանքով 11 մարդ է զոհվել
Նիգերիայի հյուսիսում գտնվող գյուղերից մեկում ծայրահեղական իսլամիստների կողմից իրականացված ահաբեկչության հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, հաղորդում է РБК-ն՝ հղում կատարելով Associated Press-ին:
Նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Ադամավա Մոհամմեդ Իբրահիմը հայտնել է, որ ահաբեկիչների նպատակն է եղել Միդլու գյուղը, որի վրա նրանք հարձակվել են 2013 թվականի ապրիլի 6-ի առավոտյան:
Ահաբեկիչները զինված են եղել տարբեր տեսակի զենքերով և իրենց գրոհը սկսել են նահանգապետի տեղակալի տան վրա կրակելով:
Ըստ ականատեսների, ահաբեկիչները բղավել են գյուղի բնակիչների անունները, ինչը, ըստ պարբերականի, վկայում է այն մասին, որ այս գործողությունները նախապես կազմակերպված են եղել:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ, սակայն նրանց չի հաջողվել ձերբակալել ահաբեկիչներից որևէ մեկին:
Ենթադրվում է, որ ահաբեկիչները «Բոկո Հարամ» կազմակերպության անդամներն են: Սակայն որևէ կազմակերպություն պաշտոնապես չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:










