Պենտագոնը հետաձգել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումը՝ կորեական ճգնաժամը չսրելու նպատակով
Պենտագոնը որոշում է ընդունել հետաձգել Minuteman 3 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկումը, որպեսզի Կորեական թերակզում ստեղծված առանց այդ էլ բարդ իրավիճակն ավելի չսրվի։
Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, այս մասին տեղեկացրել է Միացյալ Նահանգների պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ որոշումը կայացրել է անձամբ Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը։ Աղբյուրը նշել է, որ փորձարկումը, որ պետք է կայանար գալիք շաբաթ Կալիֆոռնիայի «Վանդենբերգ» ավիաբազայում, հետաձգվել է անորոշ ժամանակով։
ԱՄՆ-ի իշխանությունները մտավախություն ունեն, որ Հյուսիսային Կորեան կարող է սխալ մեկնաբանել հրթիռի արձակումը, ինչի հետևանքով կորեական ճգնաժամն ավելի սրվի։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Փհենյանը պաշտոնապես հայտարարել է, որ Սեուլի հետ մտնում է պատերազմական դրության մեջ։ Դրան նախորդել էր Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի արձակած հրամանը, համաձայն որի՝ Միացյալ Նահանագների կողմից որևէ սադրիչ գործողությունների դեպքում իր երկրի զորքերը պետք է միջուկային հարված հասցնեն ԱՄՆ-ի՝ Հարավային Կորեայում, Հավայան կղզիներում, Ճապոնիայում և Գուամ կղզում ունեցած ռազմական կայանների ուղղությամբ։
Նման զարգացումների պատճառը եղավ Վաշինգտոնի և Սեուլի համատեղ զանգվածային զորվաժությունները, որոնոց շրջանակներում օգտագործվել են ռազմավարական «անտեսանելի» Б-2 ռմբակոծչները։










