Այսօր Բարձերով կռվի միջազգային օրն է (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր Բարձերով կռվի միջազգային օրն է և այդ կապակցությամբ Լոնդոնի հանրահայտ Տրաֆալգարյան հրապարակում հազարավոր մարդիկ 5-րդ տարին անընդմեջ «բմբուլների հրավառություն» են կազմակերպել, հայտնում է Daily Mail-ը։
Պարբերականը նշում է, որ բացի Լոնդոնից նմանատիպ միջոցառումներ կազմակերպվել են նաև աշխարհի մյուս քաղաքներում՝ Ատլանտայում, Բոստոնում, Չիկագոյում, Հոնկոնգում և այլն։
Բարձերով զանգվածային կռիվը լիցքաթափվելու լավ միջոց է. դրանում գործում է ընդամենը 1 կանոն՝ մասնակիցներին բացի բարձերից չի թույլատարվում այլ բանով հարվածել դիմացինին։










