Ուկրաինայի նախագահը ներում է շնորհել ազատազրկված երկու նախկին նախարարների

12:06 • 07.04.13

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ներում է շնորհել երկրի Ներքին գործերի նախկին նախարար Յուրի Լուցենկոյին։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, համապատասխան որոշումն այսօր տեղադրվել է երկրի նախագահի կայքում։

Անցյալ տարվա փետրվարին Լուցենկոն, ով 2010թ.-ից կալանավորված էր, 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ ունեցվածքի բռնագրավմամբ։


Դատարանը վճռել էր, որ Լուցենկոն անօրինական է աշխատանքի ընդունել իր անձնական վարորդին՝ նրան պետական բնակարան հատկացնելով և նպաստել է թոշակի գնահատմանը։


Բարձրագույն Ռադայի մարդու իրավունքների հարցերով լիազոր Վալերիա Լուտկովսկին դիմել էր Յանուկովիչին՝ ներում շնորհելու խնդրանքով՝ պատժի կրման ընթացքում նրա առողջական վիճակի վատթարացմամբ պայմանավորված։
Լուցենկոն պետք է ազատ արձակվեր 2014թ.-ի վերջին։


Համապատասխան հրամանով նախագահը ներում է շնորհել 6 մարդու, այդ թվում՝ շրջակա միջավայրի պահպանության նախկին նախարար Գրիգորի Ֆիլիպչուկին, ով ապրիլի սկզբին ներման դիմում էր ներկայացրել։