Մալիում ֆրանսիական զորքերը ձեռնարկել են «Գուստավ» անվամբ հատուկ օպերացիա
Մալիի հյուսիսում ֆրանսիական զորքերը լայնամասշտաբ հատուկ գործողություն են ձեռնարկել: «Գուստավ» անվանումը ստացած օպերացիայի նպատակը Գաո քաղաքի հյուսիսում թաքնվող իսլամիստների զինված խմբավորումների հայտնաբերումը և ոչնչացումն է, հաղորդում է Вести.Ru-ն:
Այս ռազմական գործողություններին մասնակցում են մոտ 1000 ֆրանսիացի զինծառայող, ինչպես նաև կներգրավվեն մոտ մեկ տասնյակ զրահապատ մեքենաներ, հրետանի, ուղղաթիռներ, մարտական օդանավեր և անօդաչու թռչող սարքեր:
2013թ. հունվարից մոտ 4000 զինծառայողներից կազմված ֆրանսիական զինվորական կոնտինգենտը օժանդակում է մալիական զորքերին իսլամիստ խմբվորումների դեմ պայքարում:










