Իրանն Արևմուտքի ճնշման ներքո չի հրաժարվի միջուկային ծրագրից. Ահմադինեժադ
Իրանի ժողովուրդը չի հրաժարվի միջուկային տեխնոլոգիաներ զարգացնելու իր իրավունքից՝ Արևմուտքի դրդմամբ։ Ինչպես տեղեկացնում է ԻՐՆԱ գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը՝ խորհրդարանում Նովրուզի տոներից հետո պատգամավորների հետ առաջին հանդիպման ընթացքում։
«Իրանի ժողովուրդն ապացուցել է, որ չի հրաժարվում իր սկզբունքներից և գաղափարներից Արևմուտքի ճնշման ներքո»,-ասել է Ահմադինեժադը։
Իրանի նախագահը նաև նշել է, որ կառավարությունն ու խորհրդարանը պետք է համերաշխ լինեն, որպեսզի կարողանան դիմակայել ճնշմանը։
Ահմադինեժադը նշել է, որ թշնամին պատժամիջոցներ կիրառելով պարզապես ցանկանում է հիասթափեցնել Իրանի ժողովրդին։










