Ադրբեջանում հրաբուխ է ժայթքել

18:10 • 08.04.13

Ադրբեջանում ժայթքել է Ախթարմա-Պաշալի  հրաբուխը:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, Հաջիգաբուլի շրջանում գտնվող Ախթարմա-Պաշալին ակտիվացել է ապրիլի 1-ին, Ադրբեջանի  ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի մասնագետները այժմ հրաբխի տարածքում ուսումնասիրություն են անցկացնում:


Ուսումնասիրող խմբի անդամ Ադիլ Ալիևը լրատվամիջոցներին հայտնել է, որ  ժայթքման ժամանակ հրաբխի խառնարանից գազերի, մոխրի և ցեխի հետ միաժամանակ մեծ քանակությամբ հրաբխային ապարներ են արտամղվել:

 

Հրաբուխն այժմ հանդարտվել է և վտանգ չի ներկայացնում հրաբխին հարակից շրջանների բնակիչների համար:

 

Ախթարմա-Պաշալին, որ գտնվում է Շիրվան քաղաքից 35 կիլոմետր հեռավորության վրա, առաջին անգամ ժայթքել է 1948թ-ին, ապրիլի 1-ի ակտիվացումը թվով 7-րդն էր: