Աֆղանստանում գերեվարված ֆրանսիացի լուսանկարչին հաջողվել է փախչել

20:29 • 08.04.13

Աֆղանստանի իշխանությունները հայտնել են, որ անցյալ տարվա նոյեմբերին Քաբուլում գերեվարված ֆրանսիացի լուսանկարչին հաջողվել է փախչել:

 

Աֆղանական ԱԳՆ-ի ներկայացուցչի խոսքով` Պիեռ Բորգին առևանգիչներից կարողացել է ազատվել Վարդակ նահանգի կենտրոնական մասում: Նրան նկատել են Աֆղանստանի անվտանգության ուժերը և հասցրել են մայրաքաղաք:

 

Քաբուլում ֆրանսիական հյուպատոսությունը հաստատել է այս լուրը:

 

Բորգիի առևանգման կազմակերպիչների ինքնությունը դեռևս չի հաստատվել, սակայն նման դեպքերը երկրում եզակի չեն: Նմանօրինակ հանցագործությունների մեծ մասն իրականացվում է փրկագին ստանալու նպատակով: