Դամասկոսի կենտրոնը ցնցել է պայթյունը. մեկ տասնյակ զոհ

14:55 • 08.04.13

Դամասկոսի կենտրոնում՝ Սիրիայի կենտրոնական բանկի և հարակից դպրոցի մոտ, մեքենա է պայթել, հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Սիրիայի պետական հեռուստատեսության հայտարարությունը:  Reuters-ը հայտնում է 15 զոհի, 47 վիրավորի մասին: Российская Газета-ն տեղեկացնում է, որ զոհերի թվում կան դպրոցականներ:

 

Ականատեսներից մեկն ասել է, որ դա իր տեսած ամենահզոր պայթյունն է եղել Դամասկոսում, այժմ տեղանքը պատված է թանձր ծխով:

 

Սիրիական աղբյուրը նշում է, որ պայթյունն իրականացրել են «ահաբեկիչները»:

 

Ականատեսների պնդմամբ՝ պայթյունից հետո տարածքում հրաձգություն է սկսվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակվել է օդ, որպեսզի ճանապարհ բացվի մոտեցող շտապօգնության մեքենաների համար: