Դոմինիկյան Հանրապետությունում ինքնաթիռը ծովն է ընկել օդային ցուցադրության ժամանակ

01:24 • 08.04.13

Կիրակի օդային շոուի ժամանակ Դոմինիկյան Հանրապետությունում T35 Pillan մակնիշի ոչ մեծ ինքնաթիռը ծովն է ընկել, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին:


Նախնական տվյալներով՝ ինքնաթիռը պատկանում էր Դոմինիկյան Հանրապետության ռազմաօդային ուժերին: Շոուն անցկացվում էր Կարիբյան ծովի ափին: Վթարի վայրում արդեն աշխատում են ջրասույզները՝ փորձելով դուրս բերել ինքնաթիռը ծովի խորքից: Ինքնաթիռի անձնակազմի ճակատագիրը դեռևս հայտնի չէ:

 

Պատահարը տեղի է ունեցել հազարավոր դոմինիկացիների և Կարիբյան երկրի հյուրերի աչքի առաջ, ովքեր ժամանել էին օդային շոուն դիտելու համար: Այժմ ինքնաթիռի և անձնակազմի որոնման աշխատանքներին միացել են նաև ВВС-ի տեղի ծառայության ուղղաթիռները: