Եգիպտոսի նախագահը հրահանգել է ուժեղացնել Մայր տաճարի շուրջ վերահսկողությունը

01:32 • 08.04.13

Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի Ղպտիական ուղղափառ եկեղեցու պատրիարք Թեոդորիուս II- հետ: ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով «Ալ-Ահրամ» տեղեկատվական կայքին, հայտնում է, որ կիրակի օրը երեկոյան երկրի ղեկավարը հրահանգել է ուժեղացնել Սուրբ Մարկի եկեղեցու շուրջ անվտանգության միջոցառումները:


Հիշեցնենք, որ քրիստոնյաների և մուսուլմանների բախման հետևանքով 1 մարդ զոհվել էր, իսկ 66-ը ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ:


«Մայր տաճարի վրա իրականացված ցանկացած հարձակում ուղղված է անձամբ իմ դեմ»,-ասել է Մուրսին՝ հավելելով, որ բոլոր եգիպտացիների անվտանգության մասին հոգում է պետությունը:


Միջդավանական կռիվները եգիպտական մայրաքաղաքում սկսվել էին նախօրեին, երբ ղպտիները Սուրբ Մարկի տաճարում հարգում էին վերջերս կրոնական հողի վրա զոհված 4 ղպտիների հիշատակը: