Եգիպտոսում ոստիկանները միջամտել են քրիստոնյաների և մուսուլմաների միջև հերթական բախմանը

00:21 • 08.04.13

Եգիպտոսի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել այն բանից հետո, երբ ղպտիական եկեղեցու մոտ բախումներ են սկսվել: Միջադեպը տեղի է ունեցել կիրակնօրյա ժամերգությունից հետո, որը նվիրված էր 4 ղպտիների հիշատակին, որոնք զոհվել էին Կահիրեից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հուսուս շրջանում մուսուլմաների հետ բախումների հետևանքով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ըստ ականատեսների, քրիստոնյաների ուղությամբ քարեր են նետվել, երբ նրանք դուրս էին գալիս եկեղեցուց՝ «Մուսուլման եղբայրներ» շարժման և նախագահ Մոհամմեդ Մուրսիի դեմ կարգախոսներ հնչեցնելով:


Ըստ հայտնի տեղեկությունների, ավելի քան 20 մարդ վնասվածքներ է ստացել: Երկրի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ որոշ ղպտիներ վնասել են եկեղեցու շրջակայքում գտնվող մեքենաները՝ այս կերպ առաջ բերելով տեղի բնակիչների զայրույթը: