FEMEN-ի ակտիվիստուհիները մերկացել են Պուտինի և Մերկելի առաջ (տեսանյութ)

14:16 • 08.04.13

Ուկրաինական FEMEN չգրանցված հասարակական-քաղաքական շարժման ակտիվիստուհիները բողոքի ակցիա են կազմակերպել Հանովերում (Գերմանիա) անցկացվող արդյունաբերական տոնավաճառում, երբ այն այցելել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Այն պահին, երբ Պուտինը և Մերկելը կանգնած են եղել Volkswagen ընկերության տաղավարի մոտ, մի քանի աղջիկներ մերկացել են և անպարկեշտ արտահայտություններ հնչեցրել անգլերենով։ Այդ նույն արտահայտությունները գրված էին նաև նրանց մարմնի վրա։

 

Անվտանգության աշխատակիցները ձերբակալել են աղջիկներին։ Նրանք շարունակել են բղավել, սակայն Պուտինը և Մերկելը, ուշադրություն չդարձնելով նրանց վրա, առանց շտապելու անցել են հաջորդ սրահ։