Ֆրանսիացի նախարարները սկսել են իրենց ունեցվածքի մասին տեղեկություններ հրապարակել

18:00 • 08.04.13

Ֆրանսիացի նախարարները սկսել են իրենց ունեցվածքի մասին տվյալներ հրապարակել, ինչը կարող է պարտադիր դառնալ նախարարների կաբինետի բոլոր անդամների համար, հայտնում է pravda.ru-ն՝ վկայակոչելով ԶԼՄ-ներին։

 

Նման միջոցների իշխանությունները դիմել են կառավարության նախկին անդամ Ժերոմ Կայուզակի աղմկահարույց սկանդալից հետո, ով թաքցրել էր արտասահմանյան բանկային հաշվի առկայության փաստը։

 

Ընդ որում՝ Կայուզակը հերքել է այդ տեղեկությունը, սակայն ապրիլին խոստովանել է, որ մոտ 600.000 եվրոյի բանկային հաշիվ ունի շվեյցարական բանկում։