Գերմանիայում ձերբակալվել է արյան մեջ ալկոհոլի մահացու չափաբաժնով մի վարորդ
Գերմանական Քյոլն քաղաքի ոստիկանները ձերբակալել են արյան մեջ ալկոհոլի ռեկորդային մակարդակ (4.8 պրոմիլ) ունեցող վարորդի: Գերմանացին նման վիճակում երթևեկում էր կիրակի վաղ առավոտյան, գրում է Russia Today-ը՝ հղում կատարելով Report-K պարբերականին:
Ըստ պարբերականի տվյալների, իրավապահների ուշադրությունը գրավել է «անվստահ» երթևեկությունը: Կանգնելու հրահանգին վարորդը արձագանքել է ոչ առաջին անգամից: Երբ հաջողվել է ձերբակալել գերմանացուն, ալկոթեստերը գրանցել են ռեկորդային ցուցանիշ՝ 4.8 պրոմիլ: Ըստ բժիշկների՝ 4 պրոմիլից ավել պարունակության դեպքում մարդու մոտ կարող է կանգնել սիրտը և շնչառությունը:
Ըստ ոստիկանության աշխատակիցների՝ պինդ գերմացին՝ չնայած նրան, որ «անտարբեր» տեսք ուներ, այնուամենայնիվ «բժշկական օգնության կարիք չուներ» և «կողմնորոշվում էր տեղանքում»:










