Էկվադորի նախագահը որոշել է չբարձրացնել իր և նախարարների աշխատավարձը
Երկու տարի՝ առանց աշխատավարձի բարձրացման. նման որոշում իր և իր աշխատակիցների համար կայացրել է Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեան՝ ստորագրելով պետության առաջին դեմքերի աշխատավարձի ավելացումը սառեցնող օրինագիծը։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ սառեցումը տարածվում է ինչպես նախագահի ու փոխնախագահի, այնպես էլ հարավամերիկյան հանրապետության կառավարության նախարարների վրա։
Այդ քայլն ուղղված է երկրի ղեկավարի և գործադիր իշխանության ծախսերի կրճատմանը։
«Կարծում եմ՝ նախարարները հացադուլ կհայտարարեն»,-կատակել է նախագահը։
2007թ.-ին իշխանության գալով՝ երկրի ղեկավարի աշխատավարձը կազմում էր 8000 դոլար, սակայն նա որոշել է այն կրկնակի կրճատել։ Հետագայում աշխատավարձը որոշակիորեն ավելացել է, և այժմ Էկվադորի նախագահը ստանում է 7000 դոլարից պակաս աշխատավարձ։
Օրենքով՝ նրա աշխատավարձը չի կարող 25 անգամից ավելի գերազանցել երկրի նվազագույն աշխատավարձը։










