Մահացել է Մարգարեթ Թետչերը
Մահացել է Մարգարեթ Թետչերը՝ «երկաթյա տիկինը»։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Համաձայն լրատվամիջոցների տարածած նախնական տեղեկության՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի մահվան պատճառը եղել է ուղեղի կաթվածը։
Մարգարետ Թետչերը ծնվել էր 1925թ.-ի հոկտեմբերի 13-ին, Անգլիայում։
1979-1990թթ.-ին եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետը, Պահպանողական կուսակցության առաջնորդը։
Հայտնի էր որպես «երկաթյա տիկին»։ Մի առիթով նա ասել է. «Այն, ինչ անհրաժեշտ է Բրիտանիային, «երկաթյա տիկինն» է»։
Նա առաջին և դեռևս միակ կինն է, ով զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը:
«Իմ կյանքում ամեն ինչի համար ես պարտական եմ իմ հորը, և հետաքրքիր է, որ բոլոր այն բաները, որոնք ես յուրացրել եմ փոքրիկ քաղաքում՝ համեստ ընտանիքում, հենց այն կարևոր բաներն էին, որոնք օգնել են հաղթել ընտրություններում»,-ասել էր նա։










