ԲՀԿ պատգամավորը, եթե վաղն ավելի կարևոր գործ չունենա՝ կմասնակցի Սերժ Սարգսյանի երդմնակալությանը

14:42 • 08.04.13

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հավատացնում է, որ խմբակցությունում վաղը Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու հատուկ որոշում չի կայացվել, իսկ անձամբ ինքը կմասնակցի, եթե ավելի կարևոր գործ չունենա։ «Վաղը ԱԺ-ի հատուկ նիստն է, մեր աշխատանքն է, և նրանք, ովքեր ցանկություն կունենան մասնակցելու, կմասնակցեն, ովքեր ոչ՝ ոչ: Մասնակցել, չմասնակցելու վերաբերյալ հատուկ որոշում չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։


Պատգամավորը նկատում է, որ իրենց աշխատանքն է մասնակցել ԱԺ նիստերին. «Վաղը ԱԺ-ի նիստ է, մենք պատգամավոր ենք, դա մեր աշխատանքն է, և Ազգային ժողովի պատգամավորներից ով ավելի կարևոր գործ ունի, չի մասնակցի: Ես եթե ավելի կարևոր գործ չունենամ, բնականաբար, կմասնակցեմ»,-ասաց նա: