Իսպանական լողափերը գրոհել են մահացու մեդուզաները
Իսպանիայի հարավարևմտյան Քադիս և Ուելվա քաղաքների լողափերը փակ են «պորտուգալական նավակ» տեսակի մեդուզաների գրոհի պատճառով, որոնց թույնը վտանգավոր է մարդու համար, հայտնում է Вести-ն՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներին։
Ըստ տեղեկության՝ չնայած նախորդ շաբաթ մեդուզաների քանակը նվազել է, տեղի իշխանությունները որոշում են կայացրել չհանել լողափնյա գոտուց կարմիր դրոշակները, քանի դեռ իրավիճակն ամբողջությամբ վերահսկողության տակ չի առնվել։
Քաղաքապետարաններից հայտնել են, որ այս միջոցառումն ընդունվել է՝ բնակիչների և զբոսաշրջիկների անվտանգության շահերից ելնելով։










