Գերմանիայում 5,5 տոննա Nutella են գողացել

19:40 • 08.04.13

Գերմանիայում՝ Բադ Հերշֆելդում, ավազակախումբը 5,5 տոննա Nutella շոկոլադե կրեմ է գողացել, հայտնում է Sky News-ը:

 

Նրանք Nutella-ն գողացել են Գերմանիայի այդ կենտրոնական քաղաքում կայանած բեռնատարն առևանգելով:
Իտալական Ferrero-ի արտադրանք գողոնի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 16.000 եվրո: