Պուտինը պարտավորեցրել է գործատուներին պայմանագրեր կնքել հեռակա աշխատողների հետ

17:15 • 08.04.13

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը պարտավորեցնում է գործատուներին աշխատանքային պայմանագրեր կնքել հեռակա աշխատող աշխատակիցների հետ։

 

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, համաձայն այդ օրենքի՝ աշխատանքային օրենսդրությունը տարածվելու է հեռու գտնվող աշխատակիցների վրա։

 

Ըստ այդմ՝ հեռվում աշխատող քաղաքացիներն իրավունք են ստանում պարտադիր ապահովագրություն ստանալու՝ ժամանակավոր անաշխատունակության կամ մայրանալու դեպքերում։

 

Բացի այդ, փաստաթուղթը գործատուին պարտադրում է պայմանագրի կնքումից հետո երեք օրվա ընթացքում հեռվում աշխատողին փոստով ուղարկել աշխատանքային պայմանագրի օրինակը՝ թղթե կրիչի վրա։