Պուտինն Անգելա Մերկելի համար «թարգմանիչ» է դարձել

15:28 • 08.04.13

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպված է եղել որպես թարգմանիչ հանդես գալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած համատեղ ասուլիսի ընթացքում։

 

Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, մամուլի ասուլիսի ընթացքում «ՌԻԱ Նովոստի» գործակալության լրագրողը հարց է տվել, սակայն պարզվել է, որ տեխնիկական խնդիրների պատճառով Մերկելը չի կարողացել լսել հարցի համաժամանակյա թարգմանությունը։

 

Լրագրողը ստիպված է եղել ընդհատել խոսքը, ինչից էլ օգտվելով՝ գերմաներենին ազատ տիրապետող Պուտինը լրագրողի խոսքը թարգմանել է գերմաներեն։

 

Հարցն առնչվել է Ռուսաստանի ոչ առևտրային կազմակերպությունների ստուգումներին և Կիպրոսի ֆինանսական խնդիրներին։


Պուտինը շրջվել է դեպի գործընկերը, թարգմանել հարցը, ինչից հետո երկուսն էլ կարողացել են պատասխանել։ Ի դեպ, պատասխանի ընթացքում արդեն թարգմանության խնդիրը կարգավորված է եղել։