Երևանում վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա և դիմել փախուստի

10:10 • 08.04.13

Անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը ապրիլի 7-ին՝ ժամը 20.00-ին, Երևանի Տիգրան Պետրոսյան փողոցի թիվ 211 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 23-ամյա աղջկա, պատճառել մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:
 

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, վրաերթի ենթարկվածը մարմնական վնավածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
 

Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: