Արարատում վրաերթի են ենթարկել 15-ամյա աղջկա, դիմել փախուստի

10:22 • 08.04.13

Անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը ապրիլի 7-ին՝ ժամը 18.30-ին, «Նոր Խարբերդ» Ա/Ը-ից դեպի Այնթապ գյուղի 1-ին փողոց տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, պատճառել մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
 

Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: