Չեխիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
Չեխիայի արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգն ապրիլի 8-ին կայցելի Վրաստան, այնտեղ կմնա 2 օր, իսկ ապրիլի 10-ին՝ Հայաստան։ Ինչպես հայտնում է prague-express.cz-ը, այս մասին հաղորդում է Չեխիայի ԱԳՆ պաշտոնական կայքը։
Շվարցենբերգին կուղեկցի չեխ գործարարների պատվիրակությունը։
Վրացի և հայ քաղաքական գործիչների հետ հանդիպումների ժամանակ կքննարկվեն երկկողմ հարաբերություններին առնչվող և ներքաղաքական արդի հարցեր, Եվրոպական Միության հետ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների զարգացման գործընթացը, տարածաշրջանային խնդիրներ։
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի, ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի, իսկ Հայաստանում ՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի, հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի և այլ քաղաքական գործիչների հետ։










