Սիրիական զորքը վերահսկում է Դամասկոսի շրջակայքը, զինյալներին վերջնագիր է ներկայացվել

09:12 • 08.04.13

Սիրիական բանակը 48 ժամ տևած լայնածավալ գործողություն են իրականացրել Դամասկոսի մատույցներում։ Ինչպես հաղորդել է ռազմական հրամանատարությունը, ողջ Արևելյան Գուտա շրջանը, 50կմ շառավղով, գտնվում է կառավարական զորքերի հսկողության տակ։

 

«Զինված ուժերը, բնակիչների հետ համատեղ, շրջափակել է հյուսիսային և արևելյան ուղղություններում գտնված զինյալներին»,- ասված է տարածված հաղորդագրության։

Զինյալներին առաջարկվել է ինքնակամ թողնել զենքերն ու դադարեցնել արյունահեղությունը։
 

Ինչպես տեղեկացնում է «Ալ Վաթան» թերթը, այն տարածքներում, որտեղ գործում էին զինված խմբավորումները՝ Ադրա, Դումա, Հարասթա, Ալ-Մլեհա, Ալ-Ջուբար ինչպես նաև Յաբրուդ, Զաբադանի շրջաններում բջջայիններին հաղորդագրություններ են ուղարկվել հետագա հակամարտության անօգուտ լինելու մասին։

 

 «Նրանք, ովքեր կհրաժարվեն հանձնվել, կոչնչացվեն։ Սիրիական բանակը հարձակվում է»,-նախազգուշացրել է հրամանատարությունը։
 

Նման հաղորդագրություններ ստացել են նաև Խան աշ-Շեյխ և Մուադամ շրջանների ահաբեկիչները։
 


Թերթի
տվյալներով՝ միջազգային օդանավակայանից մինչև Դումերյր քաղաք սկսվել է բնակավայրերի մաքրումը։ Փակվել են այն ճանապարհները, որոնցով Հորդանանից և Թուրքիայից զենք է մատակարարվում զինյալներին։


Շրջափակվել է նաև Բադիան, որը Իրաքի հետ սահմանամերձ անապատային տարածք է։
Սիրիայի ԶՈՒ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ լավ նախապատրաստված գործողությունները շարունակվելու են, մինչև Դամասկոսի մատույցներից զինված խմբերի լիակատար արտաքսումն ու անվտանգության վերականգնումը։