Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդհատել է Եվրոպա կատարած այցը՝ Թետչերի մահվան կապակցությամբ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, տեղեկանալով «Երկաթյա լեդի» Մարգարեթ Թետչերի մահվան մասին, ընդհատել է իր եվրոպական շրջագայությունը։ Ինչպես հայտնում է РИА-Новости-ն՝ հղում կատարելով BBC-ին, Քեմերոնը մոտակա ժամերին կվերադառնա Միացյալ Թագավորություն։
Երկրի նախկին և միակ կին վարչապետի մահվան կապակցությամբ Քեմերոնն ասել է.«Ի դեմս Թետչերի մենք կորցրեցինք մեծ առաջնորդի, մեծ վարչապետի ու ազգի մեծ ներկայացուցչի»։ Ի դեպ, նրա մահվան կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել նաև Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը։
Հիշեցնենք, որ նախկին վարչապետի մահվան պատճառը եղել է ուղեղի կաթվածը։Մարգարետ Թետչերը ծնվել է 1925թ.-ի հոկտեմբերի 13-ին, Անգլիայում։ 1979-1990թթ.-ին եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետը, Պահպանողական կուսակցության առաջնորդը։



















