Թբիլիսիի օդանավակայանի մոտակայքում 240 տոննա դիզվառելիք է թափվել. կա պայթյունի վտանգ

11:00 • 08.04.13

Թբիլիսիի օդանավակայանի մոտակայքում դիզելային վառելիքով բեռնված մի քանի վագոն դուրս է եկել ռելսերից։ Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝  վկայակոչելով Թբիլիսիի արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Թեմուր Գիորգաձեին։

 

Նրա խոսքով՝ վթարի հետևանքով 240 տոննա նավթային արտադրանք թափվել է բնակելի տներից 200-300 մետր հեռավորության վրա։


«Պայթյունի վտանգը դեռ պահպանվում է։ Ձեռնարկվում են բոլոր քայլերը վթարի վայրը տեղայնացնելու և վթարի հետևանքները վերացնելու համար»,-ասել է Գիորգաձեն։


Վթարի պատճառները ճշտվում են։