Գրոհայինները կրկին հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

00:44 • 08.04.13

Անհայտ մարդիկ Գազային հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռ են արձակել այն բանից հետո, երբ երկիր էր ժամանել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով France Presse գործակալությանը, որն այս տեղեկությունները ստացել է իսրայելական ոստիկանությունից:


Ոստիկանության ներկայացուցիչը գործակալությանը պատմել է, որ այս միջադեպի արդյունքում մարդ չի տուժել, որովհետև հրթիռը ընկել է երկրի հարավում գտնվող անմարդաբնակ անապատային վայրում:


Ավելի շուտ «Հավատի համար պայքարողների շուրիի խորհուրդը» Գազայի հատվածից հրթիռներ էր արձակել իսրայելական բնակավայրերի ուղությամբ: Դրան պատասխան իսրայելական զորքերը անցյալ տարվա նոյեմբերից հետո առաջին անգամ կրակել են Գազայի հատվածի ուղղությամբ:


«Հավատի համար պայքարողների շուրիի խորհուրդը» առաջին անգամ չէ, որ խոստովանում է իսրայելական տարածքների ուղղությամբ կրակելու մասին: Վերջին դեպքը տեղի էր ունեցել մարտին, երբ Իսրայել էր այցելել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: