Յուդաշկինը Մեդվեդևին խնդրել է էժան գնով իրեն վաճառել Մոսկվայի կենտրոնում գտնվող պատմական դղյակը
Դիզայներ Վալենտին Յուդաշկինը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին խնդրել է էժան գնով իրեն վաճառել պետությանը պատկանող պատմական դղյակը, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Այս պահին այդ շենքում տեղակայված է Յուդաշկինի նորաձևության տունը։
Մեդվեդևը հունվարին հանձնարարել էր կառավարության տնտեսական բլոկին քննարկել նման հնարավորությունը։
Росимущество-ն՝ Պետական ունեցվածքի կառավարման դաշնային գործակալությունը, չի շտապում սեփականաշնորհել շենքը, որի շուկայական արժեքը հասնում է 13 մլն դոլարի, այլ Յուդաշկինին առաջարկելու է 70%-անոց զեղչ կիրառել շենքի վարձակալության համար։
Մշակույթի նախարարությունը, ով պատասխանատու է ճարտարապետական հուշարձանների պահպանության համար, ևս պատրաստ է քննարկել հարմար գնով շենքը «Վալենտին Յուդաշկին» ՍՊԸ-ին վարձակալության տալու հարցը, տեղեկացրել է փոխնախարար Նիկոլայ Մալակովը։










