Իտալական թերթի խմբագրություն ռումբ են ուղարկել

19:20 • 09.04.13

Թուրինում իտալական «La Stampa» թերթի խմբագրությունում առավոտյան փոստով ծանրոց են ստացել, որի մեջ ռումբ է եղել: Այս մասին այսօր տեղեկացվել է թերթի կայք-էջում, հաղորդում է Ինտերֆաքսը:


Պայթուցիկը փաթեթավորված է եղել դեղին տուփի մեջ, որի վրա ոչինչ նշված չի եղել: Այդ իսկ պատճառով, փոստի համար պատասխանատու աշխատակիցը, բացելով այն, ներսում ձայնասկավառակի տուփ է հայտնաբերել, որի կողքից երևացել են ռումբի լարերը: Երջանիկ պատահականությամբ պայթուցիկը չի աշխատել, հայտնել են հրատարակչությունից: Ռումբի ուսումնասիրությունից հետո պարզվել է, որ այն կարող էր գործի գցվել ցանկացած պահի:


Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը տարհանել է բոլորին, ովքեր այդ պահին գտնվել են խմբագրությունում: Սկսվել է գործի քննությունը: Նախնական տվյալներով՝ այս գործում մասնակցություն ունենալու մեջ կասկածվում է FAI իտալական անարխիստական  խմբավորումը: