Կոտայքում մեքենան ընկել է ձորը, 5 մարդ հոսպիտալացվել է
17:28 • 09.04.13
«ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան ապրիլի 8-ին՝ ժամը 19.15-ին, Կոտայքի մարզի Գողթ գյուղի կենտրոնական ճանապարհին շրջվել և ընկել է ձորը:
Ըստ Ոստիկանության կայքի՝ պատահարի հետևանքով վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Placeholder










