«Լիրբը մեռել է». բրիտանական քաղաքներում «տոնել են» Թետչերի մահը (լուսանկարներ)
«Պարեր Մարգարեթ Թետչերի գերեզմանին». այսպես է Daily Mail-ը բնորոշել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի մահվանը նրա քաղաքականության հակառակորդների արձագանքը: Հարյուրավոր մարդիկ անցած գիշեր բրիտանական տարբեր քաղաքների փողոցներ են դուրս եկել՝ «Թետչերի մահվան փարթիներով»:
Ամենից աշխույժ եղել է Լոնդոնի անապահով թաղամասերից մեկում՝ Բրիքսթոնում, որտեղ ձերբակալվել է 2 կին, վիրավորվել 6 ոստիկան, որոնք փորձել են ցրել ամբոխը: Մարդիկ անվերջ խմել են և շշեր նետել ոստիկանների վրա: Նույն Բրիքսթոնում «Ռիցի» կինոթատրոնի գրությունը՝ «Մահացել է Մարգարեթ Թետչերը» փոխվել է «Մահացել է Մարգարեթ Թետչերը LOL»-ի, մարդիկ նաև պաստառ են կախել «Լիրբը մեռել է» գրությամբ:
«Տոնակատարություններ» են անցկացվել նաև Գլազգոյում, Լիվերպուլում, Դերիում:
Էլ ավելի շատ «փարթիներ» են ծրագրվում նաև Թետչերի թաղմանը՝ ապրիլի 17-ին:










