Իրանի Բուշերի ատոմակայանի մոտ 2 ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել. կա 30 զոհ, 650 վիրավոր (տարբերակ 6)
Իրանում Բուշերի ատոմակայանի մոտ տեղի է ունեցել 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է Russia Today-ը:
Աղբյուրը պատմում է, որ դա այդ երկրի առաջին ատոմակայանն է, որը կառուցվել է Ռուսաստանի օգնությամբ: Ռուսաստանցի մասնագետի պնդմամբ՝ այդ ատոմակայանը կարող է դիմանալ 6,3 մագնիտուդից բարձր ցնցումների:
РИА Нововсти-ն հստակեցնում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Բուշեր քաղաքից 91 կմ հեռավորության վրա, որի մերձակայքում գտնվում է ատոմակայանը: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 10 կմ խորության վրա:
Russia Today-ը մանրամասնել է, որ երկրաշարժը զգալի է եղել նաև Դուբայում, Կատարում, Բահրեյնում և Սաուդյան Արաբիայի որոշ մասերում:
17:04
Երկրաշարժը զգացվել է նաև ատոմակայանի տարածքում, սակայն դա չի խանգարել այնտեղ ընթացող աշխատանքներին: Ճառագայթային մակարդակը Բուշերի ատոմակայանի տարածքում նորմայի սահմաններում է: Այս մասին հայտնում է Russia Today-ը: Ըստ աղբյուրի՝ երկրաշարժի հետևանքով 3 մարդ է զոհվել:
17:14
Interfax-ը հայտնում է, որ Իրանի Բուշեր քաղաքի մոտակայքում երկրաշարժը կրկնվել է՝ այս անգամ 5,4 մագնիտուդ հզորությամբ և քաղաքից 60 կմ հեռավորության վրա:
18:25
Gazeta-ի փոխանցմամբ՝ զոհերի թիվը հասել է 4-ի, կա 100 վիրավոր:
18:38
Իրանական IRNA-ն տեղեկացնում է, որ երկրաշարժի հետևանքով լրիվ ավերվել է Բաղան գյուղը, կան 500 վիրավորներ, որոնցից 50-ի վիճակը լուրջ է, զոհերի թիվ իրանական աղբյուրը չի նշում: Ասվում է նաև, որ երկրաշարժի գոտում 100.000 բնակիչ է հայտնվել:
19:02
Տարբեր գնահատականներով Բուշերի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12-ից (BBC) 20-ի (RT):
19:15
Բուշերի երկրաշարժից տուժածների թիվը հասել է 650-ի, հաղորդվում է առնվազն 20 զոհի մասին (Риа Новости):
19:52
AP-ն՝ իրանական պետական հեռուստատեսության հղումով հայտնում է 30 զոհերի մասին:










