Մահացել է Դախաու համակենտրոնացման ճամբարի ողջ մնացած ամենածեր կալանավորը

10:18 • 09.04.13

Հարյուր տարեկանում կյանքից հեռացել է նացիստական ռեժիմի առաջին համակենտրոնացման ճամբարի՝ Դախաուի (Գերմանիա) ողջ մնացած ամենածեր կալանավորը, հայտնում է pravda.ru-ն։

 

Լեհ քահանա Լեոն Ստեպնյակը ձերբակալվել էր 1940-ին։ Հաջորդ 5 տարիները նա անցկացրել է Դախաուում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա ազատ է արձակվել և վերադարձել Պոզնան։

 

Քահանան հայտնի է Դախաուի ազատագրմանը նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթով. Ստեպնյակը հայտարարել է, որ ճամբարի ժառանգությունը պետք է դառնան ոչ թե վրեժխնդրության ծարավն ու մեղադրանքները, այլ հաշտեցումը, և որ ճամբարի հետագա գոյությունը պետք է հիշեցում լինի, որ նման բան այլևս երբեք չկրկնվի։

 

Ստեպնյակի հետ Դախաուում պահվել է առնվազն 3.000 կաթոլիկ քահանա և եպիսկոպոս։ Ճամբարը հիմնվել է 1933թ. մարտին Բավարիայում և դարձել է մարդկանց ոչնչացման հիմնական կենտրոններից մեկը, ընդհանուր առմամբ, ինչպես ենթադրում են փորձագետները, այդտեղ մահացել է 32.000 մարդ։

 

Դախաուն կառուցվել էր որպես քաղաքական բանտարկյալների և հրեաների պահման վայր, սակայն Լեհաստանի միանալուց հետո ճամբարում լեհերն ավելի շատ էին, քան այլ կալանավորներ։